27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » ԼՂ հարցով հերթական շահարկման փորձի վերաբերյալ
Այլ Լուրեր

ԼՂ հարցով հերթական շահարկման փորձի վերաբերյալ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախորդ իշխանության, որի ավելի ճիշտ բնորոշումը՝ Հայաստանում իշխանությունը զավթած մաֆիոզ խմբավորման, գործած հանցանքների՝ թալանի, ժողովրդի հարստահարման, համատարած կոռուպցիայի, քաղաքական հակառակորդների հետապնդումների ծավալը այնքան մեծ է, որ այսօրվանից էլ սկսած դեռ մի քանի տարի հասարակությունը ցնցվելու է իրավապահ համակարգի կողմից  պարբերաբար հրապարակվող քրեական բնույթ ունեցող լուրերով: Կանխելու համար այդ աղաղակող փաստերի բացահայտումը, նախկին ռեժիմի ներկայացուցիչները անում են հնարավորը՝ գործող իշխանությունների վստահությունը սասանելու, նրանց վարկաբեկելու, հեղինակազրկելու համար:

Նպատակներից մեկն էլ կասկած ու անվճռականություն սերմանել է բազմաթիվ այն վկաների մոտ, որոնք այսօր պատրաստ են պատմել քննությանը նախիննների անթիվ հանցագործությունների՝ թալանի ու կողոպուտի  մասին: Դրա համար օգտագործվում են հանցագործ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, ուժային և այլ կառույցներում մնացած աջակիցների կողմից կազմակերպվող արտահոսքերը, իրենց սատարող մի քանի թափթփուկների հանդուգն, հակահասարակական կեցվածքը:

Սակայն նրանք չունեն ամենակարևորը՝ հասարակության աջակցությունը: Հետևաբար՝ բոլոր հոխորտանքներն ու հարձակումները մեծ հաշվով ունեն չնչին ազդեցություն: Սակայն նրանք շարունակելու են դա անել, տարածել սուտն ու կեղծիքը:

Հաշվի առնելով նախկինների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների քանակը՝ այդ ստերը երբեմն լայն տարածում են ստանում: Նրանք շատ լավ գիտեն. որքան էլ գիտակից լինի ընթերցողը, հեռուստադիտողն ու ունկնդիրը՝ իշխանությունները ստիպված են լինելու ծախսել լրացուցիր էներգիա ու ժամանակ՝ հերքելու այդ ստերը և բացատրելու իրենց արած գործի ճշմարտացիությունը:

Այսպես, վերջին շրջանում խոսք գնաց ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մասին, որոնց կապակցությամբ իշխանության արձագանքը, նաև հարուցված դատական հայցերը ի վերջո կչեզոքացնեն այդ «մեղադրանքները»: Եւ ահա նախորդ իշխանությունների գորշ կարդինալը, համատեղությամբ՝ Ս. Սարգսյանի իշխանության ամենամեծ շահառուն առաջ քաշեց մի նոր կեղծիք, փորձելով չեղածը մատուցել իբրև իրենց իշխանության ձեռք բերում: Խոսքը գնում է ԼՂ կարգավորման հարցով 2016 թվականի մայիսին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:

Հաշվի առնելով իրավապահներից թաքնվող բազմաթիվ հանցագործություններում մեղադրվող այդ անձնավորության անցյալի որոշ հետաքրքիր դրվագները, թվում էր, որ իր նախկին գործընկերները պետք է հասարակությանը ներկայացնեին տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Կարելի էր, իհարկե, արհամարել, բայց խնդիրը նրանում է, որ փորձագետներն ու վերլուծաբանները, որոնք պետք է անդրադառնային միշիկյան մեղադրանքներին, չունեն լիարժեք տեղեկություններ՝ մերկացնելու սին պնդումները և այդ առումով արժեր, որ պատասխանը գնար հենց դիվանագիտականին մոտ խողովակներով՝ զրոյացնելով մեղադրանքը:


Ինչի՞ մասին են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները

Գալով բուն հարցին՝ հարկ է նկատել, որ խոսքը գնում է մի հանդիպման մասին, որը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց: Այն ժամանակվա մեր դիվանագիտության որակի մասին խոսում է այն, որ չհաջողվեց. կանխել ադրբեջանական հարձակումը: Մերոնք ունեին տեղեկություններ ադրբեջանական զորքերի լայնամասշտաբ կուտակումների մասին շփման գծի հարևանությամբ, տեղի էին ունենում լայնամասշտաբ զինվարժություններ, հարձակման սպառնալիքը օդում կախված էր, կային նաև հետախուզական տվյալներ: Եւ ի՞նչ՝ փոխանակ նախաձեռնվեին ակտիվ գործողություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, գործընկեր պետություններին, միջազգային կազմակերպություններին այս ամենի մասին տեղեկացնելու և կանխարգելիչ հայտարարություններ, հրապարակային և ոչ հրապարակային քայլեր ապահովելու ուղղությամբ՝ մեր դիվանագիտությունը որևէ բան չի արել: Մենք չենք ունեցել որևէ միջազգային կառույցի որևէ կանխարգելող գործողություն: Անգամ ԱԳՆ-ն չի արել հայտարարություն՝ ահազանգելու արդրբեջանական զորախաղերին և ռազմատենչ քայլերին: Հարց է առաջանում՝ էլ ի՞նչ օրվա համար է մեր ԱԳՆ-ն: Վստահ ենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը լույս կսփռի այդ օրերի դիվանագիտության արածի վրա՝ տալով նաև անուններ;

Պատերազմից հետո չեն կարողացել հասնել միջազգային հանրության կողմից՝ ադրբեջանական գործողությունների միանշանակ և լիարժեք դատապարտման: Ձեռքի տակ ունենալով Ադրբեջանի սանձարձակած դաժանությունների բազմաթիվ փաստեր, մեր դիվանագիտությունը չի կարողացել ապահովել միջազգային համապատասխան վերաբերմունք՝ ադրբեջանական հարձակման դատապարտում: Այս մասին էլ, վստահաբար տողեր կտեսնենք ԱԺ հատուկ հանձնաժողովի վերջնական զեկույցում: Էդվարդ Նալբանդյանի հրավերը հանձնաժողով այս առումով շատ կարևոր էր:

Վիեննայի հանդիպմանը Սերժ Սարգսյանը մեկնել էր այս խայտառակ ձախողումների (ռազմական բացթողումների մասին չենք էլ խոսում) լույսի ներքո: Ի՞նչ էր նա փորձում ձեռք բերել. ռազմաքաղաքական իրավիճակի կայունացման և անվտանգության բարձրացման համար՝ շփման գծի միջադեպերի մոնիտորինգի, հետաքննության մեխանիզմ: Կարողացա՞վ՝ ոչ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության (հանդիպմանը մասնակցել են նաև Ս. Սարգսյանն ու Ալիևը, սակայն իրանց, կամ երկու երկրների ԱԳ նախարարների ստորագրությունը հայտարարության տակ չկա)https://www.osce.org/mg/240316՝ որևէ այլ փաստաթուղթ չի եղել: 2016 թվականից մինչև հեղափոխություն՝ 2 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ու մեր ԱԳՆ ոչ մոնիտորինգի մասին էին որևէ բան ստորագրել/պայմանավորվել, ոչ հետաքննության մեխանիզմ էին ստեղծել, ոչ էլ հասել միջազգային դիտորդների քանակի ավելացմանը: Դրա վկայությունն էլ համանախագահների՝  2018 թ. փետրվարի հայտարարությունն է https://www.osce.org/minsk-group/371396: Սա էլ հերթական ու վճռական ձախողումն էր, որ Սերժ Սարգսյանն եւ իրան սպասարկող դիվանագիտությունը ունեցավ: Ավելին,այս ամենը ձախողելով Սերժ Սարգսյանն ու իրան մեծարող պատեհապաշտները այն աստիճանի թուլացրեցին մեր երկիրը, որ Ադրբեջանը կրկին պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կային տասնյակ ցավալի զոհեր:

Փաստենք. հետպատերազմյան (2016թ.) բանավոր «պայմանավորվածությունների» ու ապիկար դիվանագիտության արդյուքնում վարչապետ Փաշինյանը ժառանգել էր զրո արդյունք:

Հ.Գ. Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մ. Մինասյանը մեղադրում էր Ն. Փաշինյանին՝ 2018 թ. Դուշանբեի պայմանավորվածության համար: Մեր կարծիքով՝ այդ գագաթնաժողովն ու Ալիևի հանդիպումը ամենահաջողվածն էին՝ շնորհիվ վարչապետի հմուտ քայլերի հրադադարի ռեժիմը պահպանվեց աննախադեպ երկար՝ ավելի քան 6 ամիս:

Նմանատիպ Հոդվածներ

ԼՂ հիմնահարց. ի՞նչու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց 2009թ. փաստաթուղթը

Սերինե

ԵՄ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

Diana Amirkhanyan

Ստանիսլավ Զասը հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին