17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107494.4 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև
Աշխարհ

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև

Լեռնային  Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», — գրել է Մեդվեդևը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է արել հանդարտվել, դադարեցնել սրացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հակառակ դեպքում աղետից խուսափել հնարավոր չէ:

«Ես  բազմիցս համոզվել եմ դրանում, այդ թվում նաև այն ժամանակ, երբ ես Ռուսաստանի Դաշնությունից միջնորդ էի հանդես գալիս երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում: Այժմ բոլոր կողմերը պետք է հանդարտվեն», — գրել է Մեդվեդևը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ 

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը չպետք է ՌԴ-ում բախումների հիմքեր ստեղծի. Մեդվեդև

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին