1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » Լոնդոնը, Բեռլինը եւ Փարիզը գործարկել են Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը վեճերի լուծման մեխանիզմ
Աշխարհ

Լոնդոնը, Բեռլինը եւ Փարիզը գործարկել են Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը վեճերի լուծման մեխանիզմ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը: Այդ մասին ասված Է Եվրոպայի երեք երկրների արտաքին գործերի նախարարների՝ հունվարի 14-ին տարածված հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհամակարգի մեխանիզմի աշխատանքը: Այդ մասին ասված Է Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«Մեխանիզմի նպատակն Է համաձայնագիրի իրականացման հետ կապված հարցերի լուծումը Համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

Նմանատիպ Հոդվածներ

Ուկրաինան Իրանից մեղքի փաստագրված ընդունում Է պահանջում խոցված ինքնաթիռի համար

Աշխեն

Իրանն սպառիչ Է համարում ուկրաինական ինքնաթիռի հետաքննության հետ կապված իր աշխատանքը

Աշխեն

Իրաքում ռազմակայանին Իրանի հարվածներից ԱՄՆ-ի 11 զինվորական կոնտուզիայի Է ենթարկվել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին