21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107321.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը և դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները
Աշխարհ

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը և դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները

Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեվան հայտարարել է, որ դատապարտում են Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններն ու հարձակումները և ողջունում Լոս Անջելեսում հայերի կողմից անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը: Ալեքս Վիլանուեվայի հայտարարությունը տարածել է Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքի «Ֆեյսբուք»-ի էջը:

Հայտարարության մեջ նշված է, որ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հետևում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին: Նրա խոսքով՝ այդ ամենը տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն մեծ և անմիջական կարևորություն ունի Լոս Անջելեսի հանրության շատ անդամների համար:

«Մենք լսում ենք ձեզ և հասկանում: Փաստացի Հայաստանից դուրս Լոս Անջելեսի շրջանում ապրում են ավելի շատ հայեր, քան աշխարհի որևէ այլ վայրում: Մենք հետևում ենք և դատապարտում ենք բռնությունն ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումները: Մենք ողջունում ենք Լոս Անջելեսում համերաշխության խաղաղ ցույցերի անցկացումը և ձեր կողքին ենք խաղաղության պահանջի հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստան է հասել Լոս Անջելեսից ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը

Անի Գրիգորյան

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը

Նատա Հարությունյան

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայոց եռագույնով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին