10 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է․ Արմենպրես
Այլ Լուրեր

Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է․ Արմենպրես

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Լոս Անջելեսում «Փասադենա» հիվանդանոցում մահացել է ազգությամբ հայ 34-ամյա երիտասարդ, նրա մոտ մեկ շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ «մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է»:

Ինչպես հայտնում է «Asbarez»-ը, երիտասարդը Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երկրորդ մարդն է: Երիտասարդի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի 13-ին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 15 հազար 219 է: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնում է, որ մահերի թիվը ԱՄՆ-ում հասել է 201-ի:

Աղբյուրը՝ armenpress.am

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին