7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116771.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին
Աշխարհ

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը:  Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում:

«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար: Վերջին շրջանում ստիպված եմ լինում շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որը հաջողացրել է ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացություն երեկ կայացրել են բժիշկները»,- ասել է Լուկաշենկոն:

Նա վերահաստատել է իր խոսքերը, որ բնակչության 97%-ն ասիմպտոմ է հաղթահարում կորոնավիրուսը:

«Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում: Վերջապես, ես էլ վարակը հաղթահարելով մտա Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»,- նշել է Բելառուսի նախագահը:

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը 67 հազար 366 է: Երկրում վարակը հաղթահարել է 60 հազար 669 հոգի, կորոնավիրուսից մահացել է 543 մարդ:

Նմանատիպ Հոդվածներ

Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Անի Գրիգորյան

Այն, որ մեծ թվով երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ, չի հանգեցնում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը. Մինասյան

Նատա Հարությունյան

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին