5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116742.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը
Այլ Լուրեր

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Պաշտոնակալության արարողությունը տեղի Է ունեցել Անկախության պալատում Պաշտոնակալության արարողությանը հրավիրվել Էր մի քանի հարյուր մարդ:

Նրանց թվում Էին բարձրագույն պաշտոնատար անձինք, Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ եւ Հանրապետության խորհրդի անդամներ, պետական մարմինների եւ կազմակերպությունների, տեղական գործադիր եւ կարգադրիչ մարմինների, հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, գիտության, մշակույթի եւ սպորտի գործիչներ:

Բելառուսի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան նախագահը պաշտոնն ստանձնում Է երդում տալուց հետո: Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդում Է տվել բելառուսերեն: Այնուհետեւ նա ստորագրել Է երդում տալու ակտը, ինչից հետո Բելառուսի Ընտրությունների եւ հանրապետական հանրաքվների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Ալեքսանդր Լուկաշենկոյին Է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահի հավաստագիրը: Ինչպես հաղորդվել Է, պետության ղեկավարի ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել Է ընտրողների 80,1 տոկոսը: Ամբողջությամբ վերցված երկրում ընտրություններին մասնակցությունը կազմել Է 84,28 տոկոս, հաղորդել Է ԲԵԼՏԱ-ն:

Նմանատիպ Հոդվածներ

Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Անի Գրիգորյան

Այն, որ մեծ թվով երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ, չի հանգեցնում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը. Մինասյան

Նատա Հարությունյան

Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում Է Բելառուսի նախագահի ընտրություններում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին