15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը
Աշխարհ

Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:

Նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետությունում և դրա շուրջ առկա իրավիճակը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ցանկանում է երկրում առկա իրավիճակը քննարկել ՌԴ նախագահի հետ, քանի որ դա ոչ միայն Բելառուսի, այլև Ռուսաստանի անվտանգության խնդիրն է: 

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: 

Նմանատիպ Հոդվածներ

Լուկաշենկոյի կադրային որոշումները

Անի Գրիգորյան

Լուկաշենկոն անդրդվելի է այնքան, որքան այդ անդրդվելիությունն ապահովում է Ռուսաստանը․ Հակոբ Բադալյան

Սերինե

Պուտինն Էրդողանի հետ քննարկել Է Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին