16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Լուսակերտ գյուղի բնակիչը զոհվել է իր խորդանոցում պահած հակատանկային ժանգոտած արկի պայթյունից
Այլ Լուրեր

Լուսակերտ գյուղի բնակիչը զոհվել է իր խորդանոցում պահած հակատանկային ժանգոտած արկի պայթյունից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչը զոհվել է իր խորդանոցում պահած հակատանկային ժանգոտած արկի պայթյունից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։«Մարտի 25-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ Սամվել Ի.-ի (ծնված 1970 թ.) դին:

Տեղազննման արդյունքում գազի պայթած բալոն չի հայտնաբերվել. անհրաժեշտ է ականազերծող:

Դեպքի վայր է մեկնել ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խումբը: Պարզվել է, որ պայթել է հակատանկային ժանգոտած արկի պայթուցիչը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին