10.3 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53358 By Google Analytics
Գլխավոր » «Լուսավոր Հայաստան»-ին խորհուրդ կտամ չփորձել սեպ խրել ժողովրդի և կառավարող ուժի միջև․ Նազելի Բաղդասարյան
Հարցազրույցներ

«Լուսավոր Հայաստան»-ին խորհուրդ կտամ չփորձել սեպ խրել ժողովրդի և կառավարող ուժի միջև․ Նազելի Բաղդասարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am –ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Նազելի Բաղդասարյանը

-Երեկ լրացավ ժամկետը, որը սահմանված էր ՍԴ դատավոր-անդամների համար՝ վաղաժամ կենսաթոշակի դիմելու։ Ինչպես տեսանք, որևէ մեկը չընդունեց իշխանության այդ առաջարկը։ Սպասու՞մ էիք նման արդյունքի։

-Եթե հարցին նայենք տրամաբանական մոտեցմամբ, ապա ես ենթադրում էի, որ կլինեն մարդիկ, ովքեր կդիմեն վաղ կենսաթոշակի գնալու մեխանիզմին, բայց իրականությունը ցույց տվեց, որ ՍԴ անդամներից ոչ մեկը չգնաց այդ քայլին։ Մեկ կարևոր շեշտադրում անենք, որ այս ինստիտուտի ներդրումը ենթադրում էր կամավորության սկզբունք, մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ հանրությունը տեսավ, որ որևէ ճնշում որևէ դատավորի նկատմամբ չի կիրառվել, ինչպես մեր օպոնենտները խոսում էին։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ իշխանությունները գործում են բաց և թափանցիկ և, ինչպես գիտեք, արդեն սկսվել է այլ գործընթաց, որի հանգուցալուծումը, վստահ եմ կլինի ապրիլի 5-ին և այս դեպքում ժողովուրդը իր հստակ և վստահ «այո»-ն ասելով՝ ՍԴ-ի այն դատավոր անդամներին, որոնք օրենքի տառը շրջանցելով շարունակում են պաշտոնավարել, կստիպի լքել իրենց պաշտոնը։

-Ըստ Ձեզ, ի՞նչն էր պատճառը, որ ոչ ոք չգնաց այս քայլին, գուցե եղել են որոշ ճնշումներ։

-Չեմ կարող ենթադրություններ անել, բայց, եթե հիշում եք այն թեզը, որը շրջանառության մեջ դրվեց, թե կան որոշակի նյութեր, որոնք վերաբերում են ՍԴ դատավորների անձնական կյանքին  և, իբր թե իշխանությունը փորձել է այս մեթոդաբանությունը օգտագործել, սա ուղղակիորեն կնշանակեր, որ այն դատավորը, որը կգնար վաղաժամ կենսաթոշակի, ուրեմն իր մասին էր այդ տեղեկությունները, կարծում եմ, որ այս խայծն օգտագործվել է «Ոչ»-ի դաշտի կամ այն մարդկանց կողմից, ովքեր ջատագովն են, որ Թովմասյան Հրայրը և մյուսները մնան տեղում այս թեզը շահարկեցին, որ ՍԴ-ի այն անդամները, որոնք ցանկություն ունեին օգտվել այս ինստիտուտից իրենց զերծ պահեն։

-Իշխանությունը կկարողանա՞ ապահովել հանրաքվեի մասնակցության համար նախատեսված թվաքանակը և ինչու՞ պետք է ժողովուրդը գնա հանրաքվեի։

-Ամենակարևոր շեշտադրումը՝ ոչ թե իշխանությունը կկարողանա ապահովել այդ շեմը, այլ ժողովուրդը կկարողանա, մենք ինչ ենք, եթե ոչ ծառա ժողովրդի և ծառայելով ժողովրդին մենք այս պահին աջակցությունն ու սատարումը ունենք այն մարդկանց, որոնք ուզում են, որ երկրում արդարադատություն հաստատվի։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդկանց ուղղորդում էին և քանակ ապահովում, այս պահին ժողովուրդն է մեզ ուղղորդելու, որ մենք հարցին լուծում տանք։

-Նորմա՞լ է, որ խորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության, քաղաքական նման կարևոր իրադարձությունից անմասն մնաց և պահպանեց, այսպես ասած, չեզոքությունը։

-Քաղաքական չեզոքությունը մեկ այլ կատեգորիայի է նմանվում և, կարծում եմ` շատ դեպքերում պետք է դիրքորոշում ունենալ։ Տեսեք, «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերները փորձեցին զերծ մնալ և նշեցին, որ քարոզին էլ  չեն մասնակցելու, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի մասնակցություն կունենան, որովհետև այստեղ որոշակի խնդիրներ ծագում են։ Իսկ «Լուսավոր Հայաստան»-ը նշում է, որ գործընթացին չի մասնակցելու, չի գլխավորելու «Ոչ»-ի շտաբը, բայց պատրաստվում է «Ոչ»-ի հանձնաժողովի անդամներ առաջադրել։ «Լուսավոր Հայաստանը», որը կարծում է, թե այս պրոցեսը հակաիրավական է, որևէ կերպ միջոցներ չի ձեռնարկում ՍԴ դիմել՝ գործընթացի օրինականությունը ճշտելու համար։ Այսինքն՝ սա քաղաքական չկողմնորոշվածության կատեգորիային է սկսում հարել, որը նման քաղաքական ուժին պատիվ չի բերում։

-Այսինքն՝ կարծո՞ւմ եք, որ ընդդիմությունը պետք է մինչև վերջ գնար՝ իսկզբանե ասած իր տեսակետների ճշմարտացիությունն ապացուցելու ճանապարհով։

-Հեռու եմ այն մտածելակերպից, որ որևէ քաղաքական ուժ այս գործընթացում կհամարձակվեր ժողովրդի կամքին դեմ գնալ, սա հստակորեն զգուշավորություն է, կլինի՞ արդյոք քաղաքական ուժ, որը կասի՝ ո՛չ, ես դեմ եմ, որ ժողովուրդը իր կամարտահայտությամբ ներկայացնի իր տեսակետը, իհարկե ոչ, սա է պատճառը,որ որոշ հարցերում, բավականին ճողոպրելով, մարդիկ փորձում են հստակ ներկայացնել իրենց դիրքորոշումը, բայց ես, առավել քան վստահ եմ, որ օրինակ «Լուսավոր Հակյաստան»-ի մեր գործընկերները շատ ակտիվ ներգրավված են «Ոչ»-ի աշխատանքներում և, եթե իրենք ներկայացնում են հանձնաժողովի անդամներ, սա իրենից ներկայացնում է, որ իրենք «Ոչ»-ի կողմնակից են, եթե «Ոչ»-ի կողմնակից են նշանակում է արդեն իրենք ընդունում են հանրաքվեի լինելիության փաստը, որովհետև, եթե դու մեկ պրոցեսին դեմ ես՝ չես կարող այդ պրոցեսի հանձնաժողովականներին լրացնել։

-«Լուսավոր Հայաստանի» կողմից տրված բացատրությունները, որ այդ մասնակցությունը իրենից չի ենթադրում քարոզչություն, այն միայն վերահսկման գործողություն  է, Ձեզ համար ընդունելի չե՞ն։

-Հանրաքվեի մասին օրենքը հստակ ասում է, որ երկուական անդամ ներկայացնում է «Այո»-ի նախընտրական կողմը, երկուական անդամ՝ «Ոչ»-ը և երեք անդամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Իրենց կուսակիցներին կարող էին առաջարկել ընտրատարածքային հանձնաժողովի անդամներին, որպեսզի ընդգրկվեին ընտրատարածքայինի ցուցակով, ինչու՞ «Ոչ»-ի։ «Լուսավոր Հայաստանը» կարող էր մեզ առաջարկել իրենց լիցենզավորված անդամներին, միգուցե մենք «Այո»-ի կողմից ներկայացնեինք, ինչպիսի առաջարկ մենք ստացել ենք ՀԱԿ-ից և «Հանրապետություն» կուսակցությունից։

-«Լուսավոր Հայաստանի» Ձեր գործընկերները նշում են, որ, եթե իշխանության կողմից հնչում են այսպիսի կարծիքներ վերոնշյալ գործընթացի վերաբերյալ, իրենց մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ իշխանությունը միտաված է կեղծել հանրաքվեի արդյունքները։

-Ուզում եմ հասկանալ՝ մարդ ինչքան լուսավոր միտք պետք է ունենա, որ կարծի, թե քաղաքական ուժը, որը կարող էր խորհրդարանով այս հարցը լուծել, հարցը դնում է հանրաքվեի, որպեսզի կեղծի։

-Այդ մասով էլ հակափաստարկ ունեն, ասում են, որ իշխանությունը վախեցավ այս հակաիրավական գործընթացի պատասխանատվությունը կրելուց, դրա համար էլ գնաց հանրաքվեի, այլ կերպ ասած, պատասխանատվությունը թողեցիք ժողովրդին։

-Ես ընդամենը «Լուսավոր Հայաստան»-ի  մեր մտահոգ գործընկերներին խորհուրդ կտամ զբաղվել պետականամետ, ազգանվեր գործունեությամբ և չփորձել սեպ խրել ժողովրդի և կառավարող ուժի միջև։

Նմանատիպ Հոդվածներ

«Չեմ կարծում, որ Կառավարությունը արտակարգ դրություն կհայտարարի». Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացվել է

Diana Amirkhanyan

Գիտակցում են՝ «ոչ»-ի ճամբարի ստեղծմամբ, նույն վայրկյանին կկնքեն իրենց քաղաքական մահկանացուն․ Նազելի Բաղդասարյան

Աշխեն

«Հրապարակ». Ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել Առաքելական եկեղեցու պատմությանը. «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին