31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90099.2 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար դիմել է ԿԸՀ
Այլ Լուրեր

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար դիմել է ԿԸՀ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար գրությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Գրությամբ դիմել ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,- գրել է Սամսոնյանը:

Խմբակցությունը ցանկանում է վերականգնել այն մանդատը, որը պատկանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած և այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Նմանատիպ Հոդվածներ

Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ․ Սամսոնյանը՝ Բաբաջանյանին

Սերինե

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվերակությանը

Սերինե

Ինձ չեն սպառնացել, իմ միջոցով սպառնալիքներ են ուղղել Մարուքյանի անձի դեմ․ Ա․Սամսոնյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին