Գլխավոր » «Լուրջ չեմ համարում լուրը, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն կփակվի».Վ. Խաչատրյան
Քաղաքականություն

«Լուրջ չեմ համարում լուրը, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն կփակվի».Վ. Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ծիծաղելի է, նույնիսկ եթե նման բան լիներ, ապա համապատասխան ընթացակարգ գոյություն ունի, որ նախատեսված է կոնսենսիոն պայմանագրով»,- այսպիսի տեսակետ է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` Newarmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական RTVI լրատվական կայքի այն լուրին, թե «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է խզել հայկական կողմի հետ կնքված համաձայնագիրը, քանի որ ՀՀ իշխանությունները խոչընդոտում են ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի գործունեությանը: «Ամեն ինչ այդքան հեշտ չէ, մանավանդ որ դրա հետ կապված ՀՀ կողմից պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի եղել։ Մեզ մոտ պղտոր ջրում ձուկ որսացողները շատացել են, թե իբր տեսեք` ևս մեկ օրինակ, որ ռուսական կողմն ՀՀ այսօրվա իշխանությունների հետ չի ուզում աշխատել, հարաբերություններն այն մակարդակի չեն` սկսած Պուտինի հետ կապված այդ պատմությունները մինչև այս գործը։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Կառավարությունից կարող ենք որևէ պատասխան ակնկալել, որից հետո հարցը կարող ենք փակված համարել», ֊ նկատել է տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանի վստահություն չի ներշնչել նաև ռուսական այն ԶԼՄ֊ն, որով հրապարակվել է այդ լուրը։ «Ռուսական մի ինչ֊որ ԶԼՄ ինչ֊որ բան է հրապարակում, իսկ մեր ԶԼՄ֊ներն, առանց խորանալու, թե դրա տակ ինչ կա, սկսում են խոսել կոնսենսիոն պայմանագիրը չեղյալ անելու և այլնի մասին։ Դրանից հետո որոշ մասնագետներ սկսել են մեկնաբանել, թե` վայ֊վայ, տեսեք ինչ է եղել, հիմա իրենք կգնան, բա, երկաթուղի՞ն, հիմա ո՞վ է այդ գումարները դնելու», ֊ նշել է նա։

Նա չի բացառել, որ ռուսական երկաթուղու հետ կապված մեզ մոտ խնդիրներ կան և դրա վկայությունն է, որ գործ է հարուցվել։ «Հարավկովկասյան երկաթուղի» ֊ն տնտեսվարող սուբյեկտ է, որ պարտավորություններ է ստանձնել, ստանձնել է ՀՀ երկաթուղու պատասխանատվությունը, և ինքը պիտի բոլոր պարտականությունները կատարի։ Ընդհանրապես լուրջ չեմ ընդունում, որ մեր երկաթուղին կփակվի։ Լուրջ չեմ ընդունում, քանի որ պաշտոնական որևէ տեսակետ չի հայտնվել այդ առումով, և այն ԶԼՄ֊ն, որով հայտնվել է լուրը, ևս պաշտոնական չի կարող համարվել։ Եթե ընկերությունը նման ցանկություն ունի, ապա այդ ամենն այսպես չի արվում, այլ կան իրավական ճանապարհներ և ցանկության դեպքում կարող էր այդ ճանապարհով գնալ, ինչը չկա», ֊ վստահեցրել է Վահագն Խաչատրյանը։  Ըստ տնտեսագետի ունեցած տեղեկությունների` ռուսական կողմը պատրաստ է և իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ պատկան մարմիններին, պարզելու, թե իսկապե՞ս այդ չարաշահումները տեղի են ունեցել։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին