27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Լրագրողներին վրաերթի փորձ արած և «սատկացնել», «գյուլլել» սպառնացած Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործը Քննչական կոմիտեում է
Կարևոր

Լրագրողներին վրաերթի փորձ արած և «սատկացնել», «գյուլլել» սպառնացած Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործը Քննչական կոմիտեում է

Լրագրողներին վրաերթի ենթարկելու փորձ արած ու սպառնացած նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործը կքննի ՀՀ քննչական կոմիտեն: Այսօր քրգործը մուտք է արվել ՔԿ: Այս մասին NewArmenia.am-ին տեղեկացրեց ՔԿ խոսնակը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օգոստոսի 8-ին խոչընդոտել էր «Ազատություն» ռ/կ-ի լրագրողների մասնագիտական գործունեությանը: Մասնավորապես, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել էր, որ չնկարահանեն իր առափնյա դղյակը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել»։

Ոստիկանությունում նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: Կատարվում է նախաքննություն: Այս հոդվածով անհավասարակշիռ Վլադիմիր Գասպարյանին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Լրագրողներին սպառնացած Վլադիմիր Գասպարյանին ոչ համարժեք մեղադրանք է առաջադրվել. իրավապաշտպան

Անի Գրիգորյան

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար

Անի Գրիգորյան

Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի ամառանոցի ապօրինի շինությունների «ինքնաքանդումը» չի թեթևացնի նրա մեղադրանքը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին