8 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116624 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Խաղաղությունն այլընտրանք չունի. Սերբիայի նախագահը ռազմական գործողությունները կասեցնելու կոչ է արել
Աշխարհ

Խաղաղությունն այլընտրանք չունի. Սերբիայի նախագահը ռազմական գործողությունները կասեցնելու կոչ է արել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սերբական լրատվամիջոցների հետ զրույցում Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է։ Մենք հավատում ենք, որ մեր եղբայր և բարեկամ հայերն ու ադրբեջանցիները դրան հասնելու ուժ կգտնեն»,- ասել է Վուչիչը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդԱդրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըորի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուսԱդրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍի հարվածիցՀայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստՀակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտՍեպտեմբերի 29-ին ՊԲն հայտարարել էոր Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍայդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին