15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է. Լիտվայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Այլ Լուրեր

Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է. Լիտվայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը շատ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ  զարգացումներին: Արտգործնախարարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շատ ուշադիր հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ մտահոգիչ զարգացումներինԽստորեն կոչ եմ անում դեէսկալացիայիԽաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է»,- գրել է Լինկյավիչուսը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին