23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99104 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Խաղողագործները հաշտվե՞լ են խաղողի մթերման ցածր գների հետ. ինչ իրավիճակ է Արմավիրի մարզում (տեսանյութ)
Այլ Լուրեր

Խաղողագործները հաշտվե՞լ են խաղողի մթերման ցածր գների հետ. ինչ իրավիճակ է Արմավիրի մարզում (տեսանյութ)

Չնայած խաղողի այս տարվա առատ բերքին, խաղողի մթերման պայմանները գյուղացիներին չեն գոհացնում: Արմավիրի մարզպետարանի առաջ օրերս բողոքի ցույց էին անում Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեւան և այլ համայնքների խաղողագործները ՝ դժգոհելով խաղողի մթերման այս տարվա ցածր գներից։

Խնդրին ծանոթանալու համար NewArmenia.am-ի նկարահանող խումբն  այցելեց Արմավիրի մարզ: Պարզվեց, խաղողագործները կրկին դժգոհ են մթերման ցածր գներից, բայց այլընտրանք չունեն, խաղողը հանձնում են համարյա ինքնարժեքով, որ դաշտում չմնա:

Արմավիրում գտնվող Արարատ գինու-կոնյակի գործարանի մասնաճյուղի տնօրինությունը հրաժարվեց մեզ ընդունել և պատասխանել մեր հարցրին: Տեղեկացանք, որ մարզում գործող ՄԱՊ գործարանը չնայած նախապես գյուղացիների հետ պայմանագրեր էր կնքել 1 կգ-ն 150 դրամով, այսօր մթերում է 140 դրամով:

Ի տարբերություն ՄԱՊ գործարանի, Արմավիրի մարզում գտնվող Պռոշյան գինու-կոնյանի գործարանի մասնաճյուղը պետական սուբսիադավորում ստացել է, սակայն ցածր գնով է մթերում:

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը NewArmenia.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք կարողացել են լուծել մթերման հարցը և գտել մթերողներ, որ գյուղացու բերքը արտերում չմնա, քանի որ այս տարի 110 հազար տոննա խաղող է սպասվում: Նրա խոսքով՝  պետությունը սուբսիդավորված վարկեր է տրամադրել, ինչի շնորհիվ գործարաններն ունակ են մթերում կատարել նախկինի կամ մի փոքր ավելի չափերով։

Սակայն խաղողի մթերման գնի հետ կապված Արմավիրի մարզպետարանը որևէ կերպ չի կարողացել օգնել խաղողագործներին:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Խաղողն այգում չի մնա

Նատա Հարությունյան

Խաղողի մթերումը՝ փակուղու առաջ. «ՉԻ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին