9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Խամրած աստղի հուսահատ ճիչը
Գլխավոր Նորություններ

Խամրած աստղի հուսահատ ճիչը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վանեցյանը հանդես է եկել հերթական թեթևամիտ հայտարարությամբ։ Անփառունակ գահավիժելով ճակատագրի քմահաճույքով հայտնված բարձր պաշտոնից՝ նա իրեն թույլ տվեց հերթական հոխորտանքը իշխանության հասցեին։

Այդ, երբեմնի շարքային ծառայողը, որն աներևակայելի բարձրունքների հասավ վարչապետի գրչի թեթև հարվածով, այսօր իրեն պահում է սովորական ՀՀԿ-ականի նման։ Այդ ի՞նչ կարգի մանկամիտ ու ցինիկ պետք է լինի մեկը, որ անտեսի քանի ամիս առաջ իր ԱԱԾ պետ և համապատասխան պետական նշանակության տեղեկություններ կրելու հանգամանքը և հանդես գա նման քաղաքական իբր հայտով և հայտարարություններով։

Ամբողջ կյանքը Քոչարյանի, ապա Սերժի կոռուպցիոն, իշխանագող ռեժիմին հլու հնազանդ ծառայած, աչքի առջև կատարվող հազարավոր հանցագործությունների դեմ երբեւէ որևէ ծպտուն չհանած մեկը այսօր իրեն թույլ է տալիս ճղճիմ պահվածք հասարակության նկատմամբ։

ԱԱԾ ղեկավարի պաշտոնն էլ զբաղեցնելով, հաճախ գործել է իրեն հարազատ, հին Հայաստանի օրենքներով։ Մսխելով ժողովրդի աջակցությունը վայելող իշխանության քաղաքական աջակցությունը, իր պատասխանատու պաշտոնում էլ մշտապես պաշտպանել է Սերժի նշանակած և ՀՀԿ-ին ծառայող բոլոր օդիոզ կադրերին, գործել է նույն արժեհամակարգով և նույն տրամաբանությամբ։

Հասարակությունը մեկը մյուսի հետևից ցնցվում էր տարբեր խարդավանքներում Վանեցյանի ներգրավվածության մասին տարածվող տեղեկություններով, և միանգամայն տրամաբանական է, որ չուշացավ Վանեցյանին պաշտոնանկ անելու մասին լուրը։ Եվ որքան ցածր պետք է ընկնի սպան, որ իրեն թույլ տա հանդուգն հայտարարություն բարձրագույն իշխանության հասցեին այն պահին, որ նա դեռ պաշտոնապես ազատված չէր աշխատանքից։ Զարմանալի է, որ այդ կեցվածքին չի տրվել գնահատական իրավապահների կողմից։

Ակնհայտ է, որ Վանեցյանը երբեք չի դառնա նույնիսկ «ճ» դասի քաղաքական գործիչ՝ չունի ոչ մի հատկանիշ դրա համար։ Նրա աստեղային տարիները վաղուց ետևում են, թերևս այն ժամանակահատվածում, երբ նա աշխատում էր Էրեբունի վարչական շրջանում։ Էրեբունիում երկար տարիների պաշտոնավարման երաշխքիը մանր և մեծ ծառայություններն էին այդ շրջանի այն ժամանակվա տիրակալ Թոխմախի Մհերին ու նրա բորենիներին։ Հասարակությունը երբեք չի լսել որևէ աղմկահարույց գործ ո՛չ Մհերի, ո՛չ վստրեչի Ապերի, ո՛չ Խուճուճ Էդոյի, ոչ էլ մնացած անձանց, ում հետ մի անգամ չէ, որ հաց է կիսել մեր «հերոսը»։ Իրեն աճուրդի հանած «գեներալը» մերժվել ու մերժվելու է բոլորի կողմից։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին