9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից
Սպորտ

Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը:

Տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Խաչանովի մրցակիցն Ավստրալիան ներկայացնող Նիկ Կիրոսն էր: Ավելի քան 4,5  ժամ ձգված մրցախաղում Կիրոսը հաղթեց 5 սեթերից հետո` 6:2, 7:6, 6:7, 6:7, 7:6 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին