7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54111 By Google Analytics
Գլխավոր » Խաչատուրովը սարսափում է. Անդրանիկ Քոչարյանը` նրա ԱԺ չգնալու մասին. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Խաչատուրովը սարսափում է. Անդրանիկ Քոչարյանը` նրա ԱԺ չգնալու մասին. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նշենք, որ հանձնաժողովը ձեւավորվել էր վեց ամսով, սակայն ժամկետը երկարաձգվեց եւս կես տարով, որպեսզի հանձնաժողովականները հասցնեն ձեռք բերել արժեքավոր տեղեկություններ եւ ամփոփեն` ինչու, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմը, ով ինչպես թերացավ, եւ ինչու կորցրեցինք 800 հա հողատարածքը:

Հանձնաժողովը ԱԺ-ում աշխատում է հատուկ սենյակում, որտեղ չկան «ժուչոկներ», ապահովված է գաղտնիությունը: Պատգամավորների հետ հանդիպման են եկել ՊՆ տարբեր պաշտոնյաներ, սակայն մինչ օրս հանձնաժողովն իր առջեւ դրած գերնպատակին չի հասել. Սերժ Սարգսյանը չի եկել ու չի պատասխանել պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ չի ներկայանալու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, եւ երբ ստացել է հանձնաժողովի գրությունը` ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որեւէ լիազորություն չունի նրան պարտադրելու:

Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձեւակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական եւ քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել, հետեւաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Անդրանիկ Քոչարյանի հետ` պարզելու, թե ինչու Խաչատուրովը մերժեց հանձնաժողովին: «Նա ոչ թե խուսափում է, այլ, իմ կարծիքով, սարսափում է: Պրոբլեմը ինքը չի, հաստատ, իրեն ուժեր են ասում, որ հանկարծ չգնաս, որովհետեւ իրենք գիտեն, որ այստեղ եկել են բոլորը, հիմնականում մնացել են երկուսը»,- ասաց Քոչարյանը` նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, որը եւս, ըստ ամենայնի, չի ընդունի հանձնաժողովի հրավերը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Խաչատուրովին ապրիլյանի քննիչ հանձնաժողով են հրավիրել. «Հրապարակ»

Սերինե

Դատախազը միջնորդեց Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ դատավարական իրավունքներից ոչ պատշաճ, անբարեխղճորեն օգտվելու համար

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին