-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Խթանում են դեղագործությունը. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Խթանում են դեղագործությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարությունը հոկտեմբերի 13-ին խորհրդարան է ներկայացրել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ առաջարկելով թույլատրել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը գիտահետազոտական նպատակներով՝ այն ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք ունեն համապատասխան արտոնագիր:

Հիշեցնենք, որ, գործող օրենքով, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր կարելի է օգտագործել բժշկական եւ օպերատիվ-հետախուզական նպատակներով: Կառավարությունն այս առաջարկը հիմնավորում է հայրենական դեղագործական արդյունաբերությունը խթանելու ցանկությամբ։ «Նման հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական եւ համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաեւ բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը»,- նշվում է նախագծի հիմնավորումների բաժնում:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին