33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82038.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Խիստ սահմանափակումներ չկիրառած Շվեդիայում գործազրկության մակարդակը բարձրացել է
Աշխարհ

Խիստ սահմանափակումներ չկիրառած Շվեդիայում գործազրկության մակարդակը բարձրացել է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է «Bloomberg»-ը: Փորձագետները նշում են, որ Շվեդիայում գործազրկության մակարդակը կարող է հասնել 17 տոկոսի, եթե պարտադիր արձակուրդի ուղարկված քաղաքացիները մոտ ապագայում չվերադառնան իրենց աշխատանքին:

Շվեդիայի իշխանությունները շարունակում են աշխատանքի համակարգի բարեփոխումների մասին քննարկումները, որոնց համաձայնգործատուները կարող են պարզ ճանապարհով, ավելի քիչ ծախսով մարդկանց ազատել աշխատանքից: Այս առաջարկն առաջացրել է դժգոհություն մի շարք արհմիություններում և ընդդիմությունում, որի ներկայացուցիչները սպառնում են անվստահություն հայտնել վարչապետին, եթե այդ փոփոխություններն ուժի մեջ մտնեն: 

Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 33 հազար 843, մահացել է 4 հազար 029 մարդ:

Նմանատիպ Հոդվածներ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

Ani Grigoryan

Շվեդիայում 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Աշխեն

Շվեդիայում կտրուկ ավելացել է համակարգիչների ու հարակից տեխնիկայի նկատմամբ պահաջարկը. Ռեգնում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին