8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Խմբակցությունը դեռ չի որոշել՝ ինչպես կվարվի հանրաքվեի օրը. Տարոն Սիմոնյան
Իրավունք

Խմբակցությունը դեռ չի որոշել՝ ինչպես կվարվի հանրաքվեի օրը. Տարոն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սահմանադրության 168-169-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ՀՀ նախագահին և ԱԺ պատգամավորների 1/5- րդին դիմել ՍԴ` ԱԺ-ի որոշումները վիճարկելու հայցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ 

Թե ինչու նախագահ Արմեն Սարգսյանը չի դիմել ՍԴ, պատգամավորը դժվարացավ ասել, իսկ թե ինչպես կվարվի իրենց խմբակցությունը Սիմոնյանն ասաց. «Դեռ խմբակցությունը չի քննարկել այս հարցը, բայց պատրաստվում ենք նիստ գումարել և որոշել, թե ինչպես պետք է վարվենք հանրաքվեի օրը»։ 

Նիստի հստակ օրը դեռ որոշված չէ, բայց Սիմոնյանն ասաց, որ անպայման տեղյակ կպահեն ԶԼՄ-ներին և հանդես կգան մամուլի ասուլիսով։  Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ քարոզչությունն արդեն սկսվել է այն էլ՝ ամենաբարձր մակարդակով, նկատի ունենալով վարչապետի ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը և ֆեյսբուքյան գրառումը։

Նմանատիպ Հոդվածներ

ՀԿ-ներից շատերը փոխկապակցված են քաղաքական ղեկավարության հետ․ Տարոն Սիմոնյան

Diana Amirkhanyan

Իմ և Փաշինյանի միջև անձնական խնդիր չկա և չի կարող լինել, խնդիրը միայն քաղաքական է

Diana Amirkhanyan

Թույլ չեն տալիս պատգամավորին շփվել ձերբակալվածների կամ կալանավորվածների հետ, ասում են՝ շուրջդ նայի ու գնա․ Տարոն Սիմոնյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին