23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99110.4 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կինը
Այլ Լուրեր

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կինը

ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի» օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջինս ցանկացավ տեղեկանալ, թե ինչ նորություն կա իր ամուսնուց, քանի որ որևէ տեղեկություն չունի:

«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, գիտեք՝ դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կմնա և կխոսի Նարեկ Սարդարյանի  կնոջ հետ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին