27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92048 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Խոնարհումս կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. ՀՀ նախագահ
Այլ Լուրեր

Խոնարհումս կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. ՀՀ նախագահ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոնարհումն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված հայորդներին հիշատակին: Արմեն Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի, գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում: Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին: Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին և լիբանանահայության հետ կապված խնդիրներին

Անի Գրիգորյան

ՀՀ նախագահը ստորագրել է վարչական դատավարությանը և վարչական վարույթին առնչվող օրենքները

Անի Գրիգորյան

ՀՀ նախագահը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների խմբի հետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին