-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116105.6 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների առջև, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել. Արսեն Թորոսյան
Այլ Լուրեր

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների առջև, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակացությամբ

Սիրելի’ ռազմական բժիշկներ, 

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: 

Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: 

Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը: 

Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների առջև, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: 

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն: 

Ամու’ր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը:  

Նմանատիպ Հոդվածներ

Թորոսյանը վիրավոր զինծառայողների բուժման վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

Անի Գրիգորյան

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

Նատա Հարությունյան

Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին