12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51399 By Google Analytics
Գլխավոր » Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ
Տնտեսություն և Բիզնես

Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ խոշոր դեղատների ցանցերում, ինչպես նաև արտադրողների մոտ առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, որովհետև մեկ օրում մարդիկ բավականին մեծ քանակությամբ էին գնում։ Այսօր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ, այդ թվում նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով։ Մենք այս ընթացքում մշտապես ուղիղ կապի մեջ ենք եղել թե բժշկական սպիրտի, թե ալկոգելի արտադրողների հետ։ Այսօր այդ ապրանքների արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գները շատ չնչին՝ մի քանի դրամով ավելացել են դոլարի փոխարժեքի տատանման պատճառով։ Այդ ամենը ալկոգելի գնի վրա չի ազդել։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին