Գլխավոր » «Խոշտանգումները պետք է դադարեցվեն, իսկ հավաքների ազատությունը` ապահովվի». ադրբեջանցի իրավապաշտպաններ
Աշխարհ

«Խոշտանգումները պետք է դադարեցվեն, իսկ հավաքների ազատությունը` ապահովվի». ադրբեջանցի իրավապաշտպաններ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանում մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կոչ են արել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի հանձնաժողովին և Եվրախորհրդի խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի հանձնաժողովին արձագանքել երկրում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված խոշտանգումների դեպքերին: Այս մասին գրում է «Turan» լրատվական գործակալությունը:

Ողերձում մասնավորապես ասվում է. «Մենք վճռականորեն դատապարտում ենք ձերբակալությունները, դաժան խոշտանգումները և հավաքների ազատություն իրականացնող մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի այլ ձևերը և ցավում ենք, որ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կառույցները, որոնց անդամակցում է Ադրբեջանը, չեն արձագանքում այդ դեպքերին: Մենք հույս ունենք, որ այդ կազմակերպությունների միջամտությունը թույլ կտա ազատել այն մարդկանց, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ հանրահավաքներին մասնակցելու համար, իսկ ոստիկանության աշխատակիցները, որոնք քաղաքական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ դաժան ու մարդկային վերաբերմունք են ցուցաբերել, կենթարկվեն պատասխանատվության»:

Հայտարարությունը ստորագրել է 21 հոգի, այդ թվում` իրավապաշտպաններ, ակտիվիստներ, բլոգերներ և լրագրողներ, իսկ դրա պատճեններն ուղարկվել են երկրի օմբուդսմենին, նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, ԵԽԽՎ-ին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ին և Եվրախորհրդարանին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին