27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83939.2 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Խորհրդարան բերված նախագիծը հեռացող դատավորների օգտին է. Հովակիմյան. «ՀԺ»
թերթերի տեսություն

Խորհրդարան բերված նախագիծը հեռացող դատավորների օգտին է. Հովակիմյան. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

Ազգային ժողովը այսօր արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերը:

Նախագծերի համահեղինակ Վահագն Հովակիմյանի հետ զրուցել ենք առաջարկվող փոփոխությունների մասին.

— Պարոն Հովակիմյան, իշխանությունները, այդ թվում Դուք, պնդում էիք, որ ՍԴ ճգնաժամի խնդիրը Սահմանադրության փոփոխություններով կարգավորված է, ՍԴ 3 անդամները գնում են թոշակի, իսկ ՍԴ նախագահի լիազարությունները դադարում են: Այդ դեպքում ինչո՞ւ անհրաժեշտ եղան այս փոփոխությունները:

-Նախ, մենք պնդել եւ պնդում ենք եւ մեր պնդումը բխում է ՀՀ Սահմանադրության 213 հոդվածից, որ Սահմանադրական փոփոխությունների հունիսի 26-ին ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի այն անդամ- դատավորները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել, նրանց լիազորությունները դադարել են: Սա աներկբա է, սա վիճարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է փոփոխություններին. Սահմանադրական դատարանի մասին օրենքի այս պահին դեռեւս գործող 88-րդ հոդվածը (որով սահմանվում են Սահմանադրության անցումային դրույթի կարգավորումները) բխում է հին Սահմանադրության 213 հոդվածից: Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ունենք կարգավորումներ, որոնք հին սահմանադրական կարգավորումներով են պայմանավորված եւ հակասության մեջ են 213 հոդվածի նոր փոփոխությունների հետ: Ընդամենը օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը, սա է տեղի ունենում: Սրանով հստակեցվում է պաշտոնավարումը դադարած անդամ-դատավորների թոշակի հարցը, Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրության ժամկետը, դատավորների ընտրության հետ կապված այլ կարգավորումներ, մասնավորապես այն, որ հանկարծ այնպես չստացվի, որ դատարանակազմական մարմիններից որեւէ մեկը չորս նշանակում ունենա եւ այլն: Նման խնդիրներ են կարգավորվում:

Այսինքն սրանք այն փոփոխությունները չեն, որոնք, ինչպես Ալվինա Գյուլումյանն էր պնդում, անհրաժեշտ են՝ իրենց լիազորությունների դադարման համար: Եթե հիշում եք, նա ասում էր՝ մինչեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը չփոխեն, ես չեմ համարվում պաշտոնից ազատված:

— Ես ցավում եմ տիկին Գյուլումյանի համար, որ նա կարող է նման բան ասել, որովհետեւ Սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, նախագահի լիազորությունները տրվում են Սահմանադրությամբ: Այլ կերպ ասած՝ օրենքում փոփոխություն կատարելով չի կարող Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություն դադարել, չի կարող նման բան լինել: Օրենքով չի տրվում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություն եւ օրենքով էլ դա չի կարող վերցվել: Եթե նման բան տեղի ունենար, ստացվում է, որ օրենք փոխելով կարելի էր Սահամանադրական դատարանի կազմը դարձնել 20 հոգանոց, նորերին ընտրել եւ այլն եւ այլն: Դա օրենքով չի կարգավորվում, դա Սահմանադրությունն է կարգավորում:

Ի՞նչ խնդիր կար ՍԴ անդամների թոշակի հետ կապված: Ի՞նչ խնդիր է լուծվում առաջարկվող փոփոխություններով:

-Փաստացի ՍԴ անդամները, որոնց լիազորությունները դադարել են, թոշակի հարցը օրենսդրության տեսանկյունից բաց է եւ այդտեղ ուղղակի Սահմանադրական դատարանի մասին օրենքում հստակեցում է արվում, որ նրանք կարողանան օգտվել կենսաթոշակի այն իրավունքից, որից օգտվում են դատավորի պաշտոնում լիազորությունները լրացած դատավորները:

-Խոսքը հաշվարկման կարգի՞ն է վերաբերում:

-Հենց դա է խնդիրը, ո՞նց է հաշվարկվում, որ ՍԴ դատավորի պաշտոնում նրանց պաշտոնավարումը լրացե՞լ է, թե՞ վաղաժամ դադարեցվել է: Այս դեպքում, քանի որ նրանց պաշտոնը ոչ թե վաղաժամ դադարեցվել է, այլ լրացել է, որովհետեւ Սահմանադրությամբ է դա կարգավորվում: Դրա համար էլ նույնականացվում է, անցումային դրույթներով այդ խնդիրը լուծվում է, որպեսզի նրանք կարողանան նորմալ կենսաթաշակ ստանալ, այնպես ինչպես ՍԴ նախկին դատավորները:

-Կարելի է ասել, որ սա նրանց օգտին է:

-Այո, իհարկե օգտին է, որովհետեւ նրանք ստանալու են նույն այն կենսաթոշակը, ինչ օրինակ, Գագիկ Հարությունյանը կամ Վլադիմիր Հովհաննիսյանը, Կիմ Բալայանը, որոնք պաշտոնավարել են մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը եւ ոչ թե կեսից ազատվել են:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ-ն չի քննել Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը. նիստը չի կայացել

Սերինե

ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք․ ոստիկանություն

Սերինե

Սահմանադրական դատարանը ձգձգում է․ չեն կողմնորոշվում․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին