7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108131.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Խունդկարյանը կտրվեց քննությունից
Գլխավոր Նորություններ

Խունդկարյանը կտրվեց քննությունից

Նախորդ օրը բոլորիս ուշադրության կենտրոնում էր բարձր դատարանի նախագահի պաշտոնի հարցը։ ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն էր, որը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայներ։ 

Ի սկզբանե պարոն Խունդկարյանի ճանապարհը հարթ չէր ու անցնում էր փառքի փոշու ուղով։ Իսկ այս ընտրությունը սառը ցնցուղ էր։ Խունդկարյանն ստացավ ընդամենը երկու ձայն։ 

Այստեղ թերևս տեղին է հիշել ժողովրդական անեկդոտը, երբ անհայտ թեկնածուն ընտրություններին հավաքում է երեք ձայն ու տանը կռիվ է ընկնում, թե էն երրորդ քվեարկողն ո՞վ էր, այ մարդ, չլինի՞ սիրած ունես։

Մեզ հասած տեղեկություններով, հարց ու պատասխանի փուլը բավականին թեժ է եղել։ Իրավական հմտությունների «մաստեր-կլաս» է ցուցադրել Վահե Գրիգորյանը։ Թերևս վերջինիս տված հարցերն ու Խունդկարյանի պատասխանները որոշիչ են եղել ՍԴ դատավորների քվեարկության իրավունքի իրացման հարցում։ Հարդյունս որոշել են, որ Խունդկարյանն այն մարդը չէ, որը պետք է ղեկավարի իրավական մտքի գուրուներին։ Ուսանողության լեզվով ասած՝ Խունդկարյանը կտրվել է քննությունից։

Հիմա սպասվում են հետաքրքիր զարգացումներ։ Ի վերջո ո՞վ կլինի այն գերինտելեկտուալը, որը կորոշի հավակնել կառույցը ղեկավարելուն։ Օրինակ հնարավո՞ր է պարոն Խունդկարյանը նորից առաջադրվի ու փորձի երկրորդ լուծարքով քննական շեմը հաղթահարել։ Հնարավոր է։ Բայց եկեք համաձայնենք, որ մի տեսակ չի նայվում։

Պատվախնդրության օրինակ է ցույց տվել Խունդկարյանի այս պահի կոլեգա, ՍԴ մեկ այլ դատավոր Էդգար Շաթիրյանը։ Նա չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ և կասեցրեց նաև անդամակցությունը։ Իհարկե ավելի ուշ Շաթիրյանը նշեց, որ դա կապ չունի նախագահ չընտրվելու հետ, բայց ամեն դեպքում մարդության պատմության շարժիչ ուժն անհատի մոտիվացիան է։

Արշալույսները ՍԴ-ում շարունակում են դավադիր մնալ։

Նմանատիպ Հոդվածներ

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

Անի Գրիգորյան

ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է

Նատա Հարությունյան

Երվանդ Խունդկարյանը երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին