22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Խուստուփի պես հպարտ և դուխով. Կապանի օրվա առիթով շնորհավորել են վարչապետն ու մարզպետը
Այլ Լուրեր

Խուստուփի պես հպարտ և դուխով. Կապանի օրվա առիթով շնորհավորել են վարչապետն ու մարզպետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզկենտրոն Կապանի բնակիչներին շնորհավորել են քաղաքի օրվա կապակցությամբ: Փաշինյանը շնորհավորական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ և գրավիչ քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է։ Սիրելի կապանցիներ, շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Խուստուփի պես հպարտ և դուխով»,- գրել է Փաշինյանը:

Կապանցիներին շնորհավորական ուղերձ է հղել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

«Սիրելի՛ կապանցիներ և քաղաքի հյուրեր, անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիս այսօր Սյունյաց մարզկենտրոնում նշվող տոնի՝ հնագույն, բայց հավերժ երիտասարդ և օր-օրի նորացող Կապանի օրվա կապակցությամբ: Քաղաքի տոնը նշանակալի է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց ծննդավայրը, ովքեր իրենց մտքի և ձեռքի մեծ աշխատանքն ու հոգու մի մասնիկն են ներդնում Կապանի հարատևման համար ու զարգացման մեջ: Այստեղ խնամքով պահպանվում են տարածաշրջանի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը: Այն ամենը, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում նախորդ սերունդների աշխատանքով ու ապրած կյանքով, հարստացվում է ներկայիս բնակիչների ձեռքբերումներով, իսկ դրա գրավականը ոչ միայն արդի՝ հարուստ կենսափորձով ավագ սերունդն է, այլև մեր տաղանդավոր, ակտիվ, նպատակասլաց երիտասարդությունը՝ լի հայրենի եզերքի հանդեպ սիրով ու այն ծաղկեցնելու ցանկությամբ»,- գրել է Պողոսյանը: 

Մարզպետը վստահ է` միասին հնարավոր է հաղթահարել ժամանակավոր դժվարություններն ու հավատալ քաղաքի առավել խոստումնալից ապագային։ 

«Սիրելի՛ կապանցիներ, գիտեմ, թե ինչքան եք սիրում մեր քաղաքն ու ամեն տարի, հատկապես երիտասարդներդ, ինչ անհամբերությամբ եք սպասում այս օրվան՝ քաղաքի տոնին, որպեսզի միասնական դուրս գաք քաղաքի՝ տոնական շունչ ստացած փողոցներ, համերգասրահներ, հրապարակներ, ուրախանաք, մասնակցեք միջոցառումների, շնորհավորեք միմյանց ու հարազատ Կապանին։ Սակայն այս տարի, հասկանալի պատճառներով, զանգվածային միջոցառումներով հնարավոր չէ օրը տոնել, բայց բոլորս ենք տեսնում, որ համայնքն ամեն ինչ արել է, որ այստեղ զգացվի տոնական շունչը, որ թեկուզ համացանցի միջոցով բոլորիդ հասնի տոնի զգացողությունը ինչ-որ առումով առցանց հարթակները հիանալի հնարավորություն են նաև դրսում բնակվող կապանցիներին միավորելու համար»,- նշել է մարզպետը:

Հունան Պողոսյանը կապանցիներին մաղթել է բարեկեցություն, առողջություն և խաղաղություն, նաև՝ համերաշխություն, փոխադարձ աջակցություն, որպեսզի սիրելի քաղաքը միասնական աշխատանքի միջոցով դառնա ավելի գեղեցիկ, ժամանակակից, հարմարա

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին