29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Խստացված վերահսկողություն Էրեբունի վարչական շրջանում․ՔՏՀԱ տեսչական մարմինը հայնաբերել է խախտումներ
Սոցիալական

Խստացված վերահսկողություն Էրեբունի վարչական շրջանում․ՔՏՀԱ տեսչական մարմինը հայնաբերել է խախտումներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ Պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Վերահսկողական գործառույթների շրջանակներում արձանագրված հիմնական խախտումները հետևյալն են՝ կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում եղել են կանգնած ուղևորներ, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են վարորդներ, որոնք եղել են առանց պաշտպանիչ դիմակի։

ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու  ուղղությամբ։

Կորոնավիրուսի (Covid 19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում»,- ասված է հաղորդագրության

Նմանատիպ Հոդվածներ

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

Սերինե

ՔՏՀԱ դիտարկման թիրախում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտն է

Սերինե

ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանում. հայտնաբերել է խախտումներ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին