28 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70050.7 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Ծածուկ ծառայությունն արդյունավետ մեթոդ է. «ՀՀ»
թերթերի տեսություն

Ծածուկ ծառայությունն արդյունավետ մեթոդ է. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին իրականացնում է նաեւ ծածուկ ծառայություն` անկարգ վարորդներին «սանձելու» նպատակով: Երթեւեկությունը վերահսկվում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմեքենաներով:

Ճանապարհապարեկային ծառայությունը տասնամյակներ ի վեր ունի ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն եւ երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այդպիսի ծառայություն: Դեռեւս խորհրդային շրջանում ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրված էին ծածուկ ծառայության իրականացման կարգը, ձեւերը: Վերջին անգամ 2006 թ. կառավարության որոշմամբ կրկին ամրագրվեցին ծառայության իրականացման կարգը եւ ձեւերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` շեշտելով, որ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթեւեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

«Այսօր դրա արդարացի պահանջը կա: Օրինակ, մերժելի, անընդունելի արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, եւ մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլեւս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,- ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին ի պատասխան ասաց Ա. Խաչատրյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը մայիսի 29-ին հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 1251 դեպք

Աշխեն

Կազմվել է 966 արձանագրություն՝ քաղաքացու մոտ դիմակի բացակայության պատճառով․ ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

Ani Grigoryan

Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են Ոստիկանության անցակետեր

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին