26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100211.2 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » Ծայրահեղությունից ծայրահեղություն դպրոցներում. «Փաստ»
թերթերի տեսություն

Ծայրահեղությունից ծայրահեղություն դպրոցներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ… «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչև դիմակի պարտադրանքը երեխաներին: Ուսումնական տարվա առաջին օրը բազմաթիվ ծնողներ տեսանյութեր ու լուսանկարներ էին հրապարակում տարբեր դպրոցներից. որոշ դեպքերում իսպառ բացակայում էին դիմակները, սոցիալական հեռավորության մասին խոսք չկար, այլ դեպքերում էլ դպրոցներում չափից ավելի էին «ջանացել», ընդհուպ՝ հատուկ նշումներով պարանով իրարից հեռավորություն պահող երեխաներ:

Փաստացի գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետևանքներով: Մի դեպքում դեռ վաղ տարիքից երեխաների մեջ սերմանում ենք կարգուկանոնի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը», մեկ այլ դեպքում՝ սերմանում «կապանքային», ստրկամտական հոգեբանություն:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին