27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92054.4 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Ծանր տեսակի COVID-19-ով հիվանդացած մարդկանց արյան մեջ վտանգավոր հակամարմին են գտել
Աշխարհ

Ծանր տեսակի COVID-19-ով հիվանդացած մարդկանց արյան մեջ վտանգավոր հակամարմին են գտել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այն հակամարմիններից մեկը, որը հայտնվում Է ծանր տեսակի կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց արյան մեջ, չի ճնշում վիրուսին, այլ հարուցում Է հզորագույն բորբոքումներ: Այս եզրակացությանն են հանգել նիդեռլանդացի կենսաբանները: Այդ խնդրի հնարավոր հետեւանքները եւ դրա դեմ պայքարի եղանակները գիտնականները նկարագրել են bioRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում:

«Մենք հայտնաբերեցինք, որ ծանր տեսակի հիվանդության կրողների արյան պլազմայից հակամարմինները, որոնք կարող են միանալ նոր տիպի կորոնավիրուսի փշաձեւ սպիտակուցին, մակրոֆագ բջիջների հետ փոխազդելիս շատ հուժկու բորբոքային պատասխան են հարուցում: Դրանով Է բացատրվում, թե ինչու Է այն պահին, երբ «միանում Է» ադապտացիոն իմունիտետը, շատ պացիենտների առողջական վիճակը կտրուկ վատթարանում»,- գրում են հետազոտողները:

Ընթացիկ տվյալների համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսով (SARS-CoV-2) վարակման պատճառով խախտվում Է հիվանդների իմունիտետի աշխատանքը, ի հայտ են գալիս զանգվածային բորբոքումներ, միկրոթրոմբներ եւ այլ խնդիրներ, որոնք սպառնում են պացիենտի կյանքին ոչ միայն COVID-19-ի հետ մեկտեղ, այլեւ ինքնուրույնաբար: Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչու են դրանք առաջանում եւ թե ինչպես խանգարել դրանց ի հայ գալուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մոլդովան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի պատվաստանյութի մատակարարումների հարցով

Անի Գրիգորյան

Ֆրանսիայի վարչապետը հայտնել է երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին

Նատա Հարությունյան

COVID-19. ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 5 մլն-ից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին