3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116985.6 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել. Ոստիկանության պարզաբանումը
Այլ Լուրեր

Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել. Ոստիկանության պարզաբանումը

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:
Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել:
Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:
Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:
Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:
Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է:
Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Նմանատիպ Հոդվածներ

Համացանցում լայն տարածում են գտել գերիների տեսանյութեր, որոնք կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ․ ԱԱԾ

Անի Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր հայտարարությունը (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ իրավապահների համազգեստով բեմականացման տեսանյութի մասին

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին