8 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116624 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Ծառուկյանը երեկ հավաքե՞լ է թիմին. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ծառուկյանը երեկ հավաքե՞լ է թիմին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ, մինչ ուշ երեկո, ԲՀԿ-ականներն ԱԱԾ-ի դիմաց սպասում էին Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ-ական պատգամավորներին հարցրինք՝ կհավաքվե՞ն այսօր (երեկ) թիմով, ի՞նչ են ծրագրել։ Մեզ ասացին, որ հանդիպում չեն նախատեսել. «Ծառուկյանը թող գնա հանգստանա, վաղը կհանդիպենք ու կհասկանանք մեր անելիքները»: Իսկ իշխող ՔՊ-ի ջոկատը երեկ մեկնեց առաջնագիծ։ Կազմում են Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը եւ այլք: Ջոկատի հրամանատարը Հակոբ Սիմիդյանն է։

Երեկոյան իմացանք, որ նրանք Սյունիքում են, հավանաբար, վարժանքներ են անցնելու։ Իսկ խորհրդարանական ԼՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի պատրաստվում ջոկատ կազմել, ասում է՝ մենք ունենք պետություն եւ կանոնավոր բանակ, կամավորական ջոկատների ժամանակը չէ։

«Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում: Առաջին օրվանից սկսած՝ բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ եւ հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն հայոց բանակին»,- ասաց Մարուքյանը, որը դեմ է ֆիդայական մոտեցումներին, քանի որ պատգամավորներն օրենքով որոշված կարգավիճակ ունեն եւ բրոնյա, որը գործում է անկախ ամեն ինչից:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին