20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69002.9 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Ծառուկյանը կտրել է աշխատակիցների աշխատավարձերն ու բարեգործություն է անում. «Իրավունք»
թերթերի տեսություն

Ծառուկյանը կտրել է աշխատակիցների աշխատավարձերն ու բարեգործություն է անում. «Իրավունք»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես սահմանամերձ Տավուշի մարզը:

Հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք  հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին եւ տարեցներին: Սակայն պարզվում է, որ բարեգործ Ծառուկյանը, որոշ բարեգործություններ անում է իր իսկ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին:

Մեր աղբյուրը, ով աշխատում է Կոտայքի մարզում գտնվող Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, հավաստիացնում է, որ ինքն այսուհետ ստանալու է 60.000 դրամ աշխատավարձ, նախկին 250.000-ի փոխարեն: Վերջինս նշում է, որ գազալցակայանի աշխատակիցներն ընդամենը օրեր առաջ են տեղեկացել, որ նման որոշում է կայացվել:

«Գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին մեզ խղճար ու նման որոշում չկայացներ»,- նշում է մեր աղբյուրն ու շեշտում, որ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում:

Հարց է առաջանում` ինչո՞ւ է «բարեգործ» Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձերի հաշվին հանրապետության տարածքում բարեգործական ծրագրեր իրականացնում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Ծառուկյանն աշխատողներին չվարձատրվող արձակուրդի է ուղարկել. «Իրավունք»

Սերինե

ՊԵԿ-ը՝ Ծառուկյանի բիզնես շահերի պաշտպան կամ աշխատավարձ տամ, որ գնան Մոնտե Կառլո՞

Diana Amirkhanyan

Ծառուկյանի օգնությունից ստանալու համար ծանոթ պետք է ունենաս. «Իրավունք»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին