-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Ծառուկյանը հայտարարել է, որ մի կողմ է դնում բոլոր քաղաքական հակասությունները
Այլ Լուրեր

Ծառուկյանը հայտարարել է, որ մի կողմ է դնում բոլոր քաղաքական հակասությունները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկուսարանի մոտ նրան դիմավորել են աջակիցները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ մի կողմ է դնում իր բոլոր քաղաքական հակասությունները. ներկայումս իր և կուսակցության հիմնական խնդիրն է՝ աջակցել Արցախին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Գագիկ Ծառուկյանը ազատ է արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ խորհուրդը որոշել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ

Նատա Հարությունյան

Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին

Անի Գրիգորյան

Սա քաղաքական հետապնդման շարունակությունն է․ Աբովյանը՝ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին