-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ծառուկյանի ելույթն ուղղորդված է մաֆիոզ ուժերի կողմից ՝ հանուն նախկին բարքերի վերադարձի․ Արթուր Հովհաննիսյան
Այլ Լուրեր

Ծառուկյանի ելույթն ուղղորդված է մաֆիոզ ուժերի կողմից ՝ հանուն նախկին բարքերի վերադարձի․ Արթուր Հովհաննիսյան

New Armenia.am – ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Սեպտեմբերին Ազգային ժողովի առաջին նիստն է լինելու, որտեղ մենք բարձրաձայնելու ենք  ժողովրդին հուզող խնդիրները։ Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր է տիրապետել խնդիրներին և  դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և բացի այս, նա կրկին նշել է, որ համավարակի դեմ տարվող պայքարն անարդյուանվետ է։ Պարո՛ն Հովհաննիսյան, լսելու՞ եք ԲՀԿ-ի կողմից բարձրաձայնվող խնդիրները, համատեղ լուծումների գնալու՞ եք և հնչող քննադատություններն ընդունո՞ւմ եք։

-Չցանկանալով անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի ելույթին առհասարակ՝ վերահաստատում եմ, որ մեր քաղաքական թիմը մշտապես բաց է առողջ ուժերի և անհատների հետ համագործակցության համար, մշտապես լսում և հաշվի է նստում առողջ քննադատության հետ։ ԲՀԿ-ի մասին ես իմ մասնավոր ընկալումն ունեմ, որը, ըստ իս,  շատ հնարավոր է՝ արտացոլում է հենց հանրային ընկալումները․ այդ ուժը չի ձևավորվել քաղաքական մթնոլորտում և գաղափարական հենքի շուրջ։ Ասածիս փաստացի ապացույցը մենք արդեն տեսել ենք՝ «ղազագրերը» վկա։ Այս ամենը ինձ թույլ չի տալիս ընկալել Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ որպես մեր երկրի զարգացմանը նպաստող դիտարկումների ու քննադատությունների շարք, այլ շարքային քայլ ուղղորդված մաֆիոզ ուժերի կողմից ՝ հանուն նախկին բարքերի վերադարձի։ ԲՀԿ-ն պարզապես հին խաղերն է խաղում նոր Հայաստանում։

  Ծառուկյանն ասել է նաև, որ ժողովրդից հետաքրքրվել են կրթական փոփոխությունների մասին, 90-95 տոկոսը դեմ է դրանց. «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու։  Մեծ հանրահավաքներից իշխանությունը վախեր ունի՞։ Ի՞նչ եք կարծում ԲՀԿ-ին կհաջողվի կյանքի կոչել մեծ հանրահավաքը։

— Նախորդ պատասխանումս արտահայտած միտքը վերաբերելի է նաև այս հարցին։ Բայց ես ամենամեծ ցանկության դեպքում անգամ  չեմ կարող որևէ վերաբերմունք ունենալ մի մարդու՝ կրթության ոլորտի մասին ոչ իր կողմից գրված պատկերացումներին, ով խիստ զարմացել էր, որ ԵՊՀ-ում հնարավոր է լրագրող դառնալ։

 — Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞վ եք բացատրում ԲՀԿ-ի այս ակտիվությունը ՝ ԱԺ աշնանային նստաշրջանից առաջ։ Գուցե այդ հանրահավաքով մեկնարկի՞ ընդդիմադիր ուժերի խոստացած քաղաքական թեժ աշունը։ 

 — ԲՀԿ-ի ակտիվությունը պայմանավորում եմ քրեական գործով, որով անցնում է Գագիկ Ծառուկյանը։ Նախորդ ակտիվությունը ևս այս հանգամանքով էր պայմանավորված։ Սրան, իհարկե չենք կարող չհավելել Հայաստանի ժողովրդավարության դեմ պայքարող ուժերի հետ համագործակցությունը։

 — Ըստ Ձեզ, Ձեր իշխանությանն ընդդիմադիր ո՞ր ուժերը կմիանան ԲՀԿ-ին, կլինե՞ն այդպիսիք։

— Այն ուժերը, որոնք, ես վստահ եմ, ինչ-որ փուլում կմիավորվեն ԲՀԿ-ի հետ ինձ համար բնավ ընդդիմադիր չեն։  Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից  ղեկավարվող շրջանակները չեն տեղավորվում որևէ քաղաքական կատեգորիայում, ուստի չի կարելի նրանց ընդդիմադիրներ կոչել։ Եկե՛ք կոչեմ նրանց հակաժողովրդավարական ուժեր, և կրկնեմ, որ ինչ-որ փուլում նրանք  արդեն բացահայտ կմիավորվեն։

 Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Մենք միասնական ենք եւ պատրաստ ենք տեր կանգնել բոլոր անհաջողություններին. պատգամավոր

Նատա Հարությունյան

Քաղաքացիները մեզ ասում են՝ եթե հիմա գնաք, երկիրը թողնելով անհայրենիքներին, ուրեմն դավաճան եք․ Արթուր Հովհաննիսյան

Նատա Հարությունյան

Պատերազմի ժամանակ «խառնակիչների» նկատմամբ օրենքն ավելի խիստ պետք է գործի․ Արթուր Հովհաննիսյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին