15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Ծառուկյանի կալանավորումը ընդդիմության կազմակերպած հանրահավաքի վրա որևէ քանակական ազդեցություն չի ունենա. քաղաքագետ
Հարցազրույցներ

Ծառուկյանի կալանավորումը ընդդիմության կազմակերպած հանրահավաքի վրա որևէ քանակական ազդեցություն չի ունենա. քաղաքագետ

«Ծառուկյանի դեմ քրեական գործը հարուցվել է ավելի վաղ, և նրան կալանավորելու հարցը քննվում էր դեռ այն ժամանակ, երբ ընդդիմությունը հանրահավաք անցկացնելու նախաձեռնությամբ հանդես չէր եկել։ Եվ երկրորդը՝ մենք տեսանք, որ առաջին ատյանի դատարանը կալանավորման միջնորդությունը չբավարարեց, և Վերաքննիչ քրեական դատարան բողոք ուղարկվելուց հետո նոր միայն բավարարվեց։ Հետևաբար, ասել թե Ծառուկյանի կալանավորումը քաղաքական որոշում է՝ դա բացարձակապես այդպես չէ»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

Քաղաքագետը վստահ է, որ Ծառուկյանի կալանավորումը ընդդիմության կազմակերպած հավաքի վրա որևէ քանակական ազդեցություն չի ունենա:«Հասարակության մեծ մասը լավ է հասկանում ինչ է կատարվում և դա չի բերի որևէ էական փոփոխության», ասաց նա ու հավելեց, որ սովորական հանրահավաք կլինի, իսկ հետո որևէ շարունակություն այս փուլում չի լինի։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հոկտեմբերի 8-ին նախաձեռնել են համապետական հանրահավաք՝ պահանջելու են վարչապետի հրաժարականը։ Իսկ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։

Նմանատիպ Հոդվածներ

Ալիևյան կլանին հետպատերազմական բարդ ժամանակներ են սպասվում․ քաղաքագետ

Նատա Հարությունյան

Ինչո՞ւ են քննադատության թիրախում Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը․ քաղաքագետների կարծիքները

Անի Գրիգորյան

Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել չի կարող, քանի որ անգամ քրգործ հարուցված չէ. Մովսես Հարությունյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին