23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99104 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Ծառուկյանի վախերն, ու այդ առիթով կազմակերպվող ռեստորանային միտինգները
Այլ Լուրեր

Ծառուկյանի վախերն, ու այդ առիթով կազմակերպվող ռեստորանային միտինգները

Վերջերս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բավականին հետաքրքաշարժ ձևաչափ ներդրեց արդի հայ միտինգային մշակույթի մեջ: Կուսակցության առաջնորդը որոշել էր տարածքներ գնալու և ժողովրդին հանդիպելու փոխարեն՝ մարդկանց բերել «Փարավոն»  ռեստորանի հարթակ, «շարք» կանգնեցնել ու կրկին պատառիկներ հնչեցնել հանրությանը քաջ ծանոթ և ավանդաբար կրկնվող իր ավանդական տեքստերից:

Տեքստերի բովանդակությանը չանդրադառնանք, քանի որ այդ մասին գիտեն ու բազմիցս լսել են բոլորը, իսկ այդ տեքստերը պարբերաբար հնչեցնող լրատվամիջոցն իր գործը շատ պատշաճ իրականացնում է:

Այստեղ առավել կարևոր է խոսել այն մասին, որ ըստ ԲՀԿ մեր աղբյուրների` շեֆը հանձնարարել էր Գեղարքունիքի մարզից ապահովել հստակ 550 մարդ… դե բնական է, իրենց խոսքը գործ է ու քննարկման ենթակա չէ: 550 մարդկանց բաժանումն արված է եղել ըստ մարզի տարածքների՝ հետևյալ համամասնությամբ. Գավառ-220, Սևան-40, Մարտունի -100, Վարդենիս-120, Ճամբարակ-70:

Գեղարքունիքի մարզի տարածքային պատասխանատուներին էլ մարդ ապահովելու հարցում այլ բան չի մնացել անելու ու գնացել, հավաքել և «Փարավոն»  ռեստորան են բերել հիմնականում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացված ակցիաների շահառուներին, որոնցից և ոչ մեկից վերցված հարցազրույցն էլ եթեր չտրվեց ԲՀԿ-ական լրատվամիջոցի կողմից, քանզի ըստ երևույթին, ինստրուկտաժը լավ չէր եղել, ու իրենց սրտով բաներ չեն ասել:

Ըստ ԲՀԿ-ական մեր հավաստի աղբյուրի՝ միտինգավորների մեծ մասի մարդատար ավտոմեքենաները լիցքավորվել են Գ. Ծառուկյանի խնամուն պատկանող և Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայանում, և որ ամենակարևորն է՝ բոլոր մասնակիցներին  սննդի համար հատկացվել է 1500 դրամ. դե կաշառքի սահմանված չափից քիչ՝ շառից-փորձանքից հեռու:

Հ.Գ. – Ի դեպ, Ծառուկյանի ելույթի ամենաուշագրավ մասը եղել է «Ծառուկյանին կալանավորելով՝ դա ոչ մի խնդիր չեն լուծելու» հատվածը, որն էլ, ըստ էության դրված է լինելու նրա համանման բոլոր հավաքների հիմքում և անելու է ամեն ինչ, որ իր դեմ հնարավոր բոլոր գործողությունները տանի քաղաքական հարթություն՝ դրանով փորձելով ծածկել իրական ու իրավական խնդիրները:

Նմանատիպ Հոդվածներ

Ծառուկյանը դեռ պարտվում է Վանգային

Նատա Հարությունյան

Չունենալով խոսքի մշակույթ՝ Ծառուկյանը խոսում է կրթական չափորոշիչներից․ Արփի Դավոյան

Սերինե

Ծառուկյանը զադնի՞ է դրել. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին