33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82006.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է. ԱՀԿ
Այլ Լուրեր

Ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է. ԱՀԿ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն:

Օրվա շրջանակում ԱՀԿ-ն հանդես է եկել «Ծխախոտի օգտագործումը և COVID-19-ը»  խորագրով հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Ամեն տարի ծխախոտն աշխարհում սպանում է ավելի քան 8 միլիոն մարդու։ Այս դեպքերից 7 միլիոնի պատճառը ծխախոտի ուղղակի օգտագործումն է, իսկ 1,2 միլիոնինը՝ երկրորդային ծխի ազդեցությունը։

​ԱՀԿ-ի հանրային առողջապահության ոլորտի հրավիրյալ փորձագետների կողմից 2020 թվականի ապրիլի 29-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողների մոտ։ 

COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որն առաջին հերթին ազդում է թոքերի վրա։ Իսկ ծխելը վատթարացնում է թոքերի ֆունկցիան՝ դժվարացնելով օրգանիզմի պայքարը կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ։ Ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է ոչ միայն շնչառական վարակիչ հիվանդությունների, այլև ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են՝ սրտանոթային, շնչառական հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և այլն:

ԱՀԿ-ն մշտապես գնահատում է նոր հետազոտությունների արդյունքները, որոնցում ուսումնասիրվում է կապը ծխախոտի, նիկոտինի օգտագործման և COVID-19-ի միջև և կոչ է անում զերծ մնալ չապացուցված հայտարարություններ անելուց այն մասին, որ ծխախոտը և նիկոտինը կարող են նվազեցնել COVID-19-ի զարգացման ռիսկը։ Առայժմ բավարար տվյալներ չկան, ինչը կհաստատի որևէ կապ ծխախոտի, նիկոտինի և COVID-19-ի կանխարգելման և բուժման միջև։

Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անհապաղ քայլեր ձեռնարկել ծխելը թողնելու համար՝ օգտագործելով ստուգված մեթոդներ, ինչպիսիք են՝ ծխելը թողնելու անվճար միջոցները, տեքստային հաղորդագրությունների բջջային հավելվածները և նիկոտինային փոխարինող թերապիաները»։

Նմանատիպ Հոդվածներ

Ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին