19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108220.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ
Այլ Լուրեր

Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17։26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Ո., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Արգինե Ղ․-ն (ծնված 1983 թ․)՝ հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նմանատիպ Հոդվածներ

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Անի Գրիգորյան

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է գետը

Անի Գրիգորյան

Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է` ՃՏՊ-ի պատճառով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին