23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99094.4 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Ծննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ
Այլ Լուրեր

Ծննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ

Այսօր վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90-ամյակն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ
արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն այսօր երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

🎥Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Լ. Աթոյանցը ասել է. «Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ եմ արժանանում պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։ Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։

📜Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և
բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը` նախարար Ա. Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, անշահախնդիր
նվիրման շնորհիվ։

📜Շնորհավորելով հոբելյարին` նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նրան արժանապատիվ քաղաքացու օրինակելի կերպարի, մտավորականի արժանապատիվ կեցվածքի համար և ընդգծել նրա` արվեստագետին բնորոշ ազատությունը, անսահման կենսասիրությունն ու հումորի անսպառ զգացումը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին