6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
117990.4 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » «Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը միառժամանակ կասեցվել է
Սոցիալական

«Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը միառժամանակ կասեցվել է

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Սննդի անվտանգության տեսչական մարմինը միառժամանակ դադարեցրել է «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը։ Հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մեր տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն ապրիլի 6-ին այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն, հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և ապրիլի 7-ից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում», — նշեց Ավետիսյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են հանրային սննդի բոլոր կետերը՝ արագ սննդի կետերը, ռեստորաններն ու սրճարանները։

Նմանատիպ Հոդվածներ

Ծովագյուղի միջադեպի գործով կա 1 ձերբակալված

Անի Գրիգորյան

Ծովագյուղի դեպքը կքննի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը

Անի Գրիգորյան

Ծովագյուղի հացահատիկի որոշ արտերից աննախադեպ բարձր բերք է հավաքվել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին