27 Նոյեմբերի, 2020
116624 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Ծովասարում կասֆալտապատվի երկու փողոց
Սոցիալական

Ծովասարում կասֆալտապատվի երկու փողոց

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երկու փողոց՝ 1 000 գծամետր ընդհանուր երկարությամբ:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է  70 միլիոն  դրամ, որի  60 տոկոսը կամ 42  միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 28 միլիոն  դրամը՝ Ծովասարի համայնքապետարանը: Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են 3-րդ եւ 4-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

«3-րդ եւ 4-րդ փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 1650 գծամետր, որից 650 –ը հիմնանորոգվել էր նախորդ տարի դարձյալ սուբվենցիոն ծրագրով: Այս ծրագրով արդեն լիովին կամբողջանա ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Այս պահին մեր համայնքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 30 տոկոսը»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:

Նմանատիպ Հոդվածներ

Ծովասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Անի Գրիգորյան

Ծովասարում շարունակվում է շինարարական եռուզեռը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին