19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108224 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Ծովասարում շարունակվում է շինարարական եռուզեռը
Այլ Լուրեր

Ծովասարում շարունակվում է շինարարական եռուզեռը

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում շարունակվում են մանկապարտեզի կառուցման եւ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, այս պահին Ծովասարում իրականացվում են համայնքի 3-րդ և 4-րդ փողոցների ասֆալտապատման  աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 796 հազար  դրամ, որի 60 տոկոսը  հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը: 3-րդ եւ 4-րդ փողոցները հիմնանորոգվում են 1000 գծամետր երկարությամբ եւ շուրջ 5 400 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 25-ին: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտված են հողային ու խճապատման աշխատանքները, կիսով չափ տեղադրվել է ասֆալտբետոնե շերտը: Աշխատանքները կավարտվեն մեկ-երկու շաբաթից:

Ներկայում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ծովասարում ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարի: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Արդեն կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 60-70 տոկոսը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ծովասար համայնքի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի ավարտին մարզպետը կիսել է իր տպավորությունները: «Ընդհանուր առմամբ մարզում շարունակվում է շինարարական եռուզեռը, եւ այս ու մարզի զգալի թվով այլ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ նման պարբերական բնույթ կրող այցերի ընթացքում մենք դիտարկում ենք, թե ինչպիսի ընթացք ունի շինարարությունը, ինչ թերություններ եւ խնդիրներ կան, եւ փորձում ենք դրանք շինարարությանը զուգընթաց շտկել, որպեսզի վերջնահաշվարկում որակով արված աշխատանքներ ունենանք: Ընդհանուր առմամբ գոհ եմ Ծովասարում ու մյուս համայնքներում ընթացքող շինարարական աշխատանքների ընթացքից, որտեղ այցելել եմ վերջերս»,-նշել է մարզպետը: 

Նմանատիպ Հոդվածներ

Ծովասարում կասֆալտապատվի երկու փողոց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին