6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
117980.8 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » Կազմակերպվել է հայ-վրացական առաջնորդների ու փորձագետների ֆոկուս խմբի երկրորդ հանդիպումը
Այլ Լուրեր

Կազմակերպվել է հայ-վրացական առաջնորդների ու փորձագետների ֆոկուս խմբի երկրորդ հանդիպումը

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ»  ծրագրի  շրջանակներում Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցները կազմակերպում  են ֆոկուս խմբերի հանդիպումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, տուրիզմի` որպես տնտեսական աճի խթանի և խտրականությանը վերաբերող օրակարգերով: Հայ-վրացական ֆոկուս  խմբի երկրորդ  հանդիպումը, նվիրված խտրականության դեմ պայքարին, տեղի ունեցավՀայաստանում, Դիլիջան քաղաքում, 2020թ. փետրվարի 8-9-ը: Երկօրյա միջոցառման ընթացքում Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցների ընդհանուր թվով 20 ներկայացուցիչներ  քննարկեցին Հայաստանում և  Վրաստանում հավասարությանը, մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող  հարցեր: Երիտասարդ  առաջնորդների խումբը  քննության առավ առկա իրողություններն ու մարտահրավերները՝ ընդգծելով կրթությանն ու հանրային իրազեկմանն  ուղղված գործողությունների  կարևորությունը` հանդուրժողականության  և  բազմազանությա մշակույթ հաստատելու, և հավասարությունը որպես մարդու  իրավունքների հիմնարար  տարր ընկալելու համար:

Հայ և վրացի փորձագետները ներկայացրեցին իրավիճակը, իրավական կարգավորումները և մոտեցումները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել խտրականության ենթարկվող բոլոր խմբերի համար գոյություն ունեցող մարտահրավերները և արդյունավետորեն պաշտպանել նրանց: Քննարկումները ծավալվեցին խտրականության հիմքերին, ներքին օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, հաշմանդամությանը, քաղաքական պատկանելությանը կամ սոցիալական կարգավիճակին, կրոնին և հավատքին, կարիերայում, ինչպես նաև կրթության և զբաղվածության ոլորտում հավասար իրավունքներին վերաբերող թեմաների շուրջ:

Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցների փորձագետների կոնկրետ  գործողությունների ծրագիրը՝ մշակված ֆոկուս խմբի քննարկումների արդյունքում, տեղ կգտնի առաջարկությունների փաթեթում: Փաստաթուղթը կօգնի իշխանություններին պայքարել խտրականությա ն դեմ և նպաստել հավասարությանը՝ որպես մարդու հիմնարար իրավունքի և սոցիալական արդարության  սկզբունքի: Քաղաքականության մշակման առաջարկությունների փաթեթը  կներկայացվի  2020 թվականի հունիսին՝ Հայաստանում կայանալիք միջոցառմանը:

«Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության կողմից՝ Արևելյան գործընկերության  քաղաքացիական  հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի ցանցի մաս են կազմում:

Նմանատիպ Հոդվածներ

Փորձագետները միջազգային հանրության թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտություն են տեսնում

Անի Գրիգորյան

Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանին չհաջողվեց Իրանում հակահայկական տրամադրություններ ստեղծել

admin1

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին