15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել
Աշխարհ

Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Եգիպտոսի լրատվամիջոցները: 

Ավերակների միջից արդեն հնարավոր է եղել դուրս բերել 18 մարդու: Զոհերի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ դեպքի վայրը շրջափակված է, երթևեկությունը՝ կանգնեցված: Փլուզված շինության հարակից տներից կատարվում է բնակիչների տարհանում:

Մայրաքաղաքի իշխանությունները ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացնում Կահիրեի կենտրոնական թաղամասերի արտաքին տեսքի բարեկարգման ուղղությամբ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին