23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99084.8 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը
Այլ Լուրեր

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը

Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի  երրորդ առցանց նիստը: 

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ 

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։

Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան   Լին Թրեյսին։

Հայկական կողմից նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցները:

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև  ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման նպատակով:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Միացյալ Նահանգների հետ 2019 թվականին կազմել է 334.23 մլն ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա համեմատ աճել է 47.8%-ով (2018 թվականին կազմել է 226.06 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ կազմել է 53.91 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 13.1 %-ով  (2018 թվականին կազմել է 47.68 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 280.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 57.1%-ով (2018 թվականին կազմել է 178.39 մլն ԱՄՆ դոլար):

2019 թվականին Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ արտահանված առավելագույն մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքները եղել են՝ ալյումինե նրբաթիթեղը, ադամանդը, պղնձի թափոնը և ջարդոնը, ալկոհոլային խմիչքները, ոսկերչական իրերը, պահածոյացված միրգն, ընկուզեղենը, հատապտուղները։

2019 թվականին Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն հիմնականում ներմուծվել են հետևյալ ապրանքատեսակները՝ մարդատր ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, արհեստական թելերից լարան, ընտանի թռչնի միս և մսամթերք, դեղամիջոցներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ Հոդվածներ

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին

Անի Գրիգորյան

29 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն անկախությունն ընտրեց որպես պետության զարգացման միակ հնարավոր ճանապարհ

Նատա Հարությունյան

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին